Չինաստանից Հայաստան է ներկրվելու բժշկական պարագաների և սարքավորումների մեծ խմբաքանակ

20:41, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը շուտով կժամանի Երևան։ Հատուկ չվերթը նախաձեռնել է ՀՀ պարետատունը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջից։

«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող, ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պա1րագաների և սարքավորումների խմբաքանակը»,- նշված է գրառմեն մեջ, ըստ որի՝ խմբասքանակում ներառված են.  

- 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
-2 թթվածնի մատակարարման կայան,
-60 000 հատ թեստ,
-60 000 հատ բժշկական դիմակ,
-280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
-20 000 հատ պաշտպանիչ ակնոց,
-100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: 

Խմբաքանակի արկղերին գրված է․ «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռն է, ու ավելի երկար, քան Յանցզի գետը»։


© 2009 ARMENPRESS.am