ՃՏՊ Մեծ Մասրիկ գյուղում. կա զոհ

09:41, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Գնել Թ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


© 2009 ARMENPRESS.am