Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում Երևանի բակերից մեկում

20:35, 7 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անակնկալ ելույթ է ունենում Երևանի 15-րդ թաղամասի բակերից մեկում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել և տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում՝ նվիրված մեր մայրերին, քույրերին, դուստրերին»,– գրել է Փաշինյանը։


© 2009 ARMENPRESS.am