Ալեքսանյանը և Զուլֆալակյանը միացել են «Մնա ուժեղ, մնա տանը» կոչին

18:10, 7 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը միացել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ակցիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի համաշխարհային աստղերը հանդես են եկել «Մնա ուժեղ, մնա տանը» կոչով: UWW-ի ակցիային միացել են նաև Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այս կերպ աջակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում:


© 2009 ARMENPRESS.am