ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
19:51, 6 Ապրիլ, 2020ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 6-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի:
Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել է զինծառայողների պատրասվածության աստիճանը։
Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմի մասնագիտական գիտելիքների զարգացման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:
Զինծառայողները ցուցաբերել են դաշտային պայմաններում քողարկվելու և փոխհամաձայնեցված գործելու բարձր պատրաստվածություն:
Հաստիքային սպառազինության կիրառման գործնական հմտությունները ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասի նռնականետային դասակի անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Պարապմունքների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը: Ստուգվել են ուսումնանյութական բազայի համալրվածությունը, զենքերը, զինծառայողների մասնագիտական գիտելիքները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:
Զինծառայողների տեսական գիտելիքները զարգացնելու և առօրյա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ապրիլի 4-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումն ու ապահովումը առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 4-5-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։
© 2009 ARMENPRESS.am