Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող նախկին աղբանոցը դարձել է կանաչապատ տարածք

17:58, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերովԿոմիտաս 60/2 հասցեում գտնվող նախկին աղբանոցն արդեն դարձել է կանաչապատ տարածք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Կոմիտաս 60/2 հասցեն է: Այս խոտածածկ տարածքը շաբաթներ առաջ փոքր աղբանոց էր: Տարիներով կուտակված աղբի հեռացումից հետո պատկերն այլ է: Տարածքը վաղուց կարող էր կանաչապատ լինել, եթե ժամանակին այդ հատվածը մարդիկ աղբանոցի չվերածեին: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով տարածքը մաքրվել է: Որոշ հատվածներում աշխատանքները դեռևս չեն ավարտվել»,- հայտնում են ՀՈԱԿ-ից:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am