ՀՌՇ ինժեներներն Հայաստանում անցկացված զորավարժության ժամանակ զորքերն ապահովել են մաքրված ջրով

17:37, 5 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ստորաբաժանումների մարտավարական հատուկ զորավարժության ընթացքում ինժեներական ստորաբաժանման մասնագետները «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում գտնվող զինծառայողներին ապահովել են մաքրված խմելու ջրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, ինժեներները ջրառ են կատարել առկա աղբյուրներից և անցկացրել ջրի մաքրում՝ համալիր մաքրման СКО-10 «Гигиена». կայանների կիրառմամբ։  Ավելի քան 50 տոննա ջուրը վարակազերծված գլանատակառներով հասցվել է զորավարժարաններ։

Մարտավարական գործողությունների խաղարկման շրջանակում ռազմական ինժեներները ստեղծել են ամրաշինական կառույցներ, որոշել արգելապատնեշները և անցուղիներ անցկացրել դրանց միջով։

Մարտավարական զորավարժությանը ներգրավվել է ՀՌՇ մոտ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու և բանակային ավիացիա։


© 2009 ARMENPRESS.am