Իրանում COVID-19-ից բուժվել են 100 և 106 տարեկան պացիենտներ. ՌԻԱ Նովոստի

15:56, 5 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հիվանդանոցից դուրս են գրվել կորոնավիրուսից բուժված 100 և 106 տարեկան պացիենտներ, հաղորդում է IRNA գործակալությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկու դեպքն էլ տեղի է ունեցել Ղոմ քաղաքի հիվանդանոցներում, որը գտնվում ե երկրի համանուն նահանգում։ Բացի այդ, օրերս նույն հիվանդությունից բուժվելուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել 98-ամյա մի կին։ Նա բուժվել է 27 օր։

Վերջին տվյալներով՝ Իրանում նոր կորոնավիրոսով վարակումների հաստատված թիվը կազմել է 58 հազար 226, մահացել է 3 հազար 603, բուժվել՝ 22 հազար 11 մարդ։

 


© 2009 ARMENPRESS.am