Ձյուդոյի գավաթի խաղարկությունը չեղարկվել է

22:38, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլը չեղարկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գավաթի խաղարկության այս փուլը պետք է կայանար ռուսական Օրենբուրգ քաղաքում, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Այն պետք է կայանար մայիսի 16-17-ին:


© 2009 ARMENPRESS.am