Գեղամ Կադիմյանը մասնակցել է «Նեման»-ի խաղին

20:42, 4 Ապրիլ, 2020

 ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Գեղամ Կադիմյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության երրորդ տուրում «Նեման»-ն արտագնա խաղում մրցեց «Շախտյոր Սոլիգորսկի» հետ: Հանդիպման ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Գեղամ Կադիմյանը «Նեման»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 88-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Նեման»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է:


© 2009 ARMENPRESS.am