Սերժ Թանկյանն ադրբեջանական գրառում չի տարածել․ նրա հաշիվը կոտրել էին
22:41, 3 Ապրիլ, 2020ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։ «Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել է իմ անունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է հայազգի երգիչը։
My account was hacked for a short while and has since been fixed. Disregard any tweets/retweets accordingly.
— Serj Tankian (@serjtankian) April 3, 2020
© 2009 ARMENPRESS.am