«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գրիգոր Զոհրապ՝ Պոլսո զարդերից մեկը

22:00, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Ի՜նչ պատկերացներ կյանքով արբած մի մարդ, որ հմայում էր ոչ միայն մարդկային տեսակով, այլեւ գեղեցկությամբ՝ հայացքներ գամելով իր վրա, հուզելով սրտեր ու հոգիներ, որ մի օր իր պաշտպանական զենքը անզոր է լինելու կտրել ոճրագործի ձեռքը, խղճի կոչել նրան, դարձի բերել դեպ ի կյանք եւ ոչ թե մահ, անապատացում... «Նա մաքուր սփռոցի վրա թանկարժեք բակարա բաժակի մեջ մատուցված փրփրալից ու հարբեցնող շամպայնը եղավ Նոր Բյուզանդիոնի խնջույքի սեղանին, որի կիսախում բաժակն իր փրփրոտ համրանքը չվերջակետեց, որովհետեւ վայրենի ու սինլքոր ձեռքեր փշրեցին նրան անզգա սալաքարերի վրա, մինչդեռ նա դեռեւս կարող էր ամբոխներ արբեցնել երկար տարիներ»։

Իմացա՞վ, արդյոք, ոսոխը, թե մարդկային ինչ բարոյականությունից զրկեց ինքն իրեն՝ ձեռք բարձրացնելով Պոլսո զարդերից մեկի վրա, առանց որի սեփական երկիրը դարձրեց մեղսալից դահիճների որբանոց...»

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


© 2009 ARMENPRESS.am