Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

19:06, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Ռակիտիչին: «Կարմիր սատանաները» մեծ հույս են կապում Ռակիտիչ հետ և լիահույս են, որ խորվաթ ֆուտբոլիստը կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանական գիծը:

Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 190 հանդիպման: Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականին կազմում դարձել է նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:  

 

 


© 2009 ARMENPRESS.am