Գործողության մեջ է դրվել բժշկական դիմակի ստանդարտը

18:18, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմնի» կողմից գործողության մեջ է դրվել բժշկական դիմակի ՀՍՏ ԳՕՍՏ-Ռ 58396-2020 ստանդարտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմնի» մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանը։

«Այն Գերմանիայում մշակված եվրոպական չափանիշներին համապատասխանող, նաև Ռուսաստանի Դաշնությունում ընդունված ստանդարտ է, որը Հայաստանի Հանրապետությունը տեղայնացրել է և դրել գործողության մեջ: Ստանդարտը ձեռք բերելու համար տնտեսավարողները կարող են առցանց գնում կատարել sarm.am էլեկտրոնային հասցեից կամ թղթային տարբերակը գնել մեր մարմնից: Ստանդարտը գործողության մեջ է դրվել մարտի 24-ից: Ստանդարտին համապատասխանող բժշկական դիմակներ արտադրելու համար լիցենզավորում պարտադիր չէ»,- ասաց Շողիկյանը:


© 2009 ARMENPRESS.am