Հայտարարվում է Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում սովորելու մրցույթ

18:11, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում «Զինվորական փողային նվագախմբի դիրիժորություն» մասնագիտությամբ սովորելու համար հայտարարվում է արական սեռի մինչև 23 տարեկան միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական (երաժշտական) կրթություն ունեցող երիտասարդների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուսուցման տևողությունը 5 տարի է: Ավարտելով կուրսանտական դասընթացը և հանձնելով ավարտական պետական քննությունները, շրջանավարտները կստանան «լեյտենանտ» սկզբնական զինվորական կոչում և դիպլոմ` զինվորական փողային նվագախմբի զինվորական դիրիժորի որակավորմամբ:

Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայություն` 010 29-44-48 հեռախոսահամարով:

 


© 2009 ARMENPRESS.am