Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 7-րդ դեպքը

00:29, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք. 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,-նշել է Նիկողոսյանը։

Հայաստանում մինչ այս դեպքն արձանագրվել էր մահվան վեց դեպք։ Նախորդը 78-ամյա, ՀՀ քաղաքացի չհանդիսացող կին էր. նրա մահվան մասին հայտարարվել էր ապրիլի 2-ի երեկոյան։ Նույն օրը հայտարարվել էր նաև 68-ամյա տղամարդու մահվան մասին։
Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի։ Ապաքինվել է 33 մարդ։


© 2009 ARMENPRESS.am