ՊԵԿ իրավաբանական վարչությունը շարունակելու է իրականացվել վարչական վարույթները

20:34, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներով երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարուցված և իրականացվող  վարչական վարույթների կասեցման կամ դրանց ժամկետների երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Ուստի, ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված են.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման նպատակով ՀՀ պարետի կողմից սահմանված ազատ տեղաշարժման սահմանափակումները, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացումը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ նշված վարչական վարույթների շրջանակում միջնորդություններ, առարկություններ, դիրքորոշումներ կամ այլ տեղեկություններ կարող են ներկայացվել ՀՀ ՊԵԿ-ի secretariat@petekamutner.am պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր վարչական վարույթի շրջանակում իրականացվում և շարունակվելու է իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am