«Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 856 մլն 253 հազ. 934.9 դրամ

18:45, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, ապրիլի 2-ի ժամը 18-ի դրությամբ, մուտքերը կազմել են 856 մլն 253 հազ. 934.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3239: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։


© 2009 ARMENPRESS.am