Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

17:51, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել եւ ծաղիկներ խոնարհել 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին զոհված զինծառայողների հիշատակին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

 


© 2009 ARMENPRESS.am