Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

16:42, 2 Ապրիլ, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ եւ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նույն օրը երկրի ղեկավարը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինության եւ պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր:


© 2009 ARMENPRESS.am