Սերիա Ա-ն կարող է վերսկսվել մայիսի 20-ին

16:14, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի 20-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Բացի մայիսի 20-ին վերսկսելու տարբերակից, քննարկվում է նաև Սերիա Ա-ն հունիսի 1-ին վերսկսելու հնարավորությունը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Սերիա Ա-ն ընդհատվել էր մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:


© 2009 ARMENPRESS.am