Իսպանիայում մահացության ցուցանիշը մեկ օրում ավելացել է 950-ով. Euronews

15:51, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 950 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ երկրում մահացության ընդհանուր ցուցանիշն անցել է 10 հազարից:

Վարակի բռնկումից ի վեր Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 110 հազարից ավելի է: Իսպանիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ գրեթե 27 հազար պացիենտ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս, այսօր բուժվել է: Վարակվածների թվով թեժ կետը Իսպանիայում շարունակում է մնալ Մադրիդը՝ իր արվարձաններով:

Իսպանիայի փողոցներում հիմնվում են դաշտային հոսպիտալներ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


© 2009 ARMENPRESS.am