Իտալիայի իշխանությունները կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ. REGNUM

14:12, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Regnum»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

Մասնավորապես, նախատեսվում է պետական երաշխավորությամբ 200 մլն եվրո հատկացնել ձեռնարկությունների վարկավորման համար:

Մարտի 22-ին Իտալիայի վարչապետը հայտարարել էր բոլոր ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին, բացառություն են կազմել միայն ռազմավարական նշանակություն ունեցողները: Փակվել են բոլոր առևտրային կետերը՝ բացի սննդամթերքի խանութներից ու դեղատներից:

Ավելի վաղ հաստատվել էր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցելու ֆինանսական նախագիծ: Նախագծի ընդհանուր ծավալը կազմում է 25 մլրդ եվրո:    


© 2009 ARMENPRESS.am