Ախտահանվում է Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը

10:29, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ախտահանվում է Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը՝ այն տարածքը, որտեղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգում են պարենով բեռնված մեքենաներն ու ուղեկցող փաստաթղթերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՍԱՏՄ տեսուչներն արդեն աշխատում են պաշտպանիչ արտահագուստով ու այլ պարագաներով:


© 2009 ARMENPRESS.am