«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ունենք 23 օդերեւութաբանական գերժամանակակից կայան

21:59, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռիի եւ Վայոց ձորի մարզերում այս տարվա մինչեւ հունիս ամիսը տեղադրվելու են 23 նոր օդերեւութաբանական ավտոմատ, գերժամանակակից կայաններ:  Սարքավորումներն արդեն Հայաստանում են: Ծրագրի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր ապրիլի առաջին տասնօրյակին, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ժամկետների որոշակի փոփոխություն է եղել: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում հայտնեց «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Լեւոն Ազիզյանը:

Ըստ ծառայության տնօրենի տեղակալի` ավտոմատ կայանները փոխանցում են հիդրօդերեւութաբանական տվյալներ առանց մարդու անմիջական մասնակցության, ինչը հնարավոր սխալները հասցնում է նվազագույնի. «Ավտոմատ կայանների առկայության դեպքում ինֆորմացիան հասանելի է ժամանակի ցանկացած պահի (ներկայումս հնարավորություն ունենք ինֆորմացիա ստանալու հատուկ ֆիքսված ժամերին): Ավտոմատ կերպով կատարվում է տվյալների թվայնացում եւ արխիվացում, ինչը հետագայում հնարավորություն է տալիս մուտք անել տարբեր մոդելներ, դիտարկել բազմամյա տվյալների շարքը, կատարել  վիճակագրական վերլուծություն, կազմել գրաֆիկներ եւ այլն»»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


© 2009 ARMENPRESS.am