Համաճարակից հետո գործարկված առաջին գնացքն Ուհանից դիմակներ է տեղափոխում Եվրոպա. Ռիա-նովոստի

19:37, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Ուհան նահանգից երկաթուղային տրանսպորտի գործունեությունը վերականգնելուց հետո առաջին գնացքը Ռուսաստանի տարածքով Եվրոպա կտեղափոխի դիմակներ, ավտոմեքենաների սարքավորումներ, էլեկտրոնիկա և այլ ապրանքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Covid-19 համաճարակից հետո չինական Ուհան նահանգից առաջին գնացքը կուղևորվի Դուսբուրգ: Ավելի քան 40 կոնտեյներներից բաղկացած գնացքը Ուհանից դուրս է եկել 2020 թվականի մարտի 28-ին:


© 2009 ARMENPRESS.am