Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին  

15:43, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես համաշխարհային մի շարք աստղեր, այնպես էլ Ալեքսանյանը զուգարանի թղթով ֆուտբոլային հնարքներ է կատարել: Ի պատասխան գյումրեցի ըմբիշի ցուցադրած հնարքների՝ ՀՖՖ «Ինստագրամի» պաշտոնական էջը հումորային գրառում է կատարել՝ շեշտելով, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի ուշադրության կենտրոնում է նաև Արթուր Ալեքսանյանը, և հաջորդիվ ազգային թիմի հավաքներին կարող ենք տեսնել նաև նրան:

«Մնա տանը» կամ #10touchesChallenge մեծ տարածում է գտել այս օրերին, երբ մարզական բոլոր միջոցառումները չեղարկված են, և մարզիկները տանն են իրենց ունակություններ ցույց տալիս:

Посмотреть эту публикацию в Instagram

@arturaleksanyan_ ն արդեն Խոակին Կապառոսի ուշադրության կենտրոնում է: Չի բացառվում, որ հաջորդ հավաքին համալրում ունենանք՝ ճերմակ արջի տեսքով 

Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)


© 2009 ARMENPRESS.am