Պոլ Պոգբան մյուս մրցաշրջանում ևս կմնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում  

12:39, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան հաջորդ մրցաշրջանում ևս կմնա Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Independent-ը: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը վստահ է, որ Պոգբան մյուս մրցաշրջանում ևս կմնա Մանչեսթերում, քանի որ եվրոպական ակումբները մեծ գումարներ չեն տրամադրի ֆուտբոլիստին գնելու համար: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:


© 2009 ARMENPRESS.am