Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում վերջերս կառուցված տաղավար է ապամոնտաժել

11:09, 1 Ապրիլ, 2020

 ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մաշտոցի պ., 37 հասցեում կառուցված տաղավարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

«Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի, 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am