«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուզում է գնել դե Լիխտին  

10:42, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Յուվենտուս»-ի պաշտպանով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  ESPN-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել Նիդեռլանդների ազգային թիմի պաշտպան Մատեյս դե Լիխտին, ով նախորդ տարի միացել էր «Յուվենտուս»-ին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն անցած տարի ևս մտադիր էր գնել դե Լիխտին, սակայն հրաժարվել էր այդ մտքից, քանի որ, ըստ ակումբի, ֆուտբոլիստն ավելորդ քաշ ուներ:

«Յուվենտուս»-ի կազմում այս մրցաշրջանում դե Լիխտը մասնակցել է 20 խաղի, խփել երկու գնդակ:


© 2009 ARMENPRESS.am