Մոնակոյի իշխանը բուժվել է կորոնավիրուսից. РБК

10:18, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյի իշխան Ալբերը բուժվել է կորոնավիրուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասինտեղեկացնում է РБК-ն, որը հղում է կատարում Մոնակոյի թագավորական պալատի տարածած հաղորդագրությանը:

 «Իշխանը համարվում է բուժված և իրեն լավ է զգում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պալատը տեղեկացնում է նաև, որ իշխանը մտադիր է շարունակել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, բայց արդեն իր ընտանիքի հետ:

Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Մոնակոյի իշխանը վարակվել է կորոնավիրուսով:


© 2009 ARMENPRESS.am