Ջորկաեֆը ցավակցել է Դևեջյանի մահվան կապակցությամբ  

14:45, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Զորկաեֆը իր ցավակցությունն է հայտնել ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյան մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջորկաեֆը «Թվիթեր»­ի իր էջում մասնավորապես գրել է. «Մեծ ցավով իմացա Պատրիկ Դևեջյանի մահվան մասին: Մտքումս կպահեմ նրա անսահման անկեղծ և մշակույթին նվիրված տեսակը: Իմ ցավակցությունները Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և հարազատներին»:

Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ կորոնավիրուսն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։  

Պատրիկ Դևեջյանը ծնվել է 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։

 


© 2009 ARMENPRESS.am