Ղազախստանն ապրիլի 1-ից կանցկացնի կրթության փորձնական հեռավար ուսուցում. Կազինֆորմ

14:25, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախաստանում ապրիլի 1-ից կրթական համակարգը կսկսի անցում կատարել հեռավար ուսուցման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Կազինֆորմ»-ին, այդ երկրիԿրթության և գիտության նախարարությունը տեղեկացրել է, որ դա դեռ փորձնական է լինելու:

Նշվել է, որ հեռավար կրթությանը նախապատրաստվելը շատ կարևոր է: Այդ իսկ պատճառով ապրիլի 1-ին կանցկացնեն փորձնական ծրագիր: Բոլոր դպրոցներում ուսուցիչները կանցկացնեն փորձնական պարապմունքներ, կդիտարկեն, թե ինչպես են դպրոցականները հունի եջ մտնում: Ապրիլի 2­-ին կանցկացվի ծնողական ժողով, և նախարարությունը կմանրամասնի, թե կրթական գործընթացն ամբողջությամբ ինչպես է կազմակերպվելու:

Նախարարությունը նշել է, որ խնդրահարույց հարցերը շատ են, սակայն քայլեր են ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 325­­, մահացածների թիվը՝ 2:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


© 2009 ARMENPRESS.am