Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել հրաժարվել 49 երկիր մեկնելուց. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

10:28, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ԱԳՆ-ն ներկայացրել է ուղևորությունների համար «երրորդ մակարդակ»-ի վտանագավորության 49 երկրի ցանկը, որի մեջ մտնում են նաև ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը, Հարավային Կորեան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում ընդհանրապես հրաժարվել նշված շրջաններ մեկնելուց:

 Ճապոնիայի ղեկավարությունը սահմանել է երկրորդ մակարդակի վտանգավորության երկրներ, որտեղ խորհուրդ է տրվում խուափել ուղևորվելուց, եթե չկա խիստ անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, Ճապոնիան վտանգավորության 4 մակարդակ է առանձնացնում: Վերջին վտանգավորության մակարդակը ենթադրում է քաղաքացիների տարհանում:  

Արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին նշել է, որ վտանգավորթւայն մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվել է համավարակի պայմաններում քաղաքացիների առողջության պահպանման անհրաժեշտությունից:  

Ճապոնիայում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 1953 է, մահացել է 56 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ(պանդեմիա)։


© 2009 ARMENPRESS.am