«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է

09:00, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի ազգային ազատագրական շարժումը վաղուց է սկսվել, բայց առայսօր շարունակվում է, և շարունակվում է մի քանի ճակատներում: Բացի այն, որ մեր տուն զենքով մտած ոսոխին՝ ադրբեջանցուն ստիպված էինք պատասխանել զենքով, նաև պետք է պատասխան տանք այդ երկրի գիտական ճամարտակություններին, որոնք ոմանց մոտ այսօր գուցե ծիծաղ են առաջացնում, բայց, միևնույն է, երկարաժամկետ հեռանկարում իրենց մեջ լուրջ վտանգ են պարունակում:

Ժամանակի մեջ սուտը կարող է ճշմարտանման հնչել, եթե քեզ չեն պատասխանում: Ադրբեջանը գիտի, որ իր արածը տարրական անբարոյականություն է, բայց հո չի՞ ասի, որ եկվոր է, որ ոչինչ չունի, որ առանց հայի ունեցվածքի չի կարող գոյատևել... Չի ասի, և նրա հույսն էլի ժամանակն է, որ պետք է մոռացնի ճշմարտությունը:

Ադրբեջանին պատասխանելու լավագույն միջոցներից մեկն Արցախի և ազատագրված տարածքների պատմամշակութային ժառանգությունն է: Միայն ազատագրված տարածքներում այսօր հաշվառված 1 շուրջ 1500 հնագիտական, ճարտարապետական, պատմական եւ մոնումենտալ արվեստի նմուշ, որոնց մասին հարկ է խոսել: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօվա համարում:

 


© 2009 ARMENPRESS.am