Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի աշխատանքները սկսվել են

18:23, 30 Մարտ, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Հ. Թումանյան 59 հասցեում՝ Մշակույթի եւ երիտասարդության պալատում իր աշխատանքներն է սկսել Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԿԸՀ մամուլի կենտրոնից։

«Մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների համար մամլո կենտրոնում ապահովվել են աշխատանքային բոլոր պայմանները՝ որակյալ համացանց, համակարգչային սրահ, տեղեկատվական փաթեթներ: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ ախտահանիչ ու կանխարգելիչ աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am