Աթլետիկայի 2021 թվականի առաջնությունը հետաձգվել է

18:02, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի աշխարհի 2021 թվականի առաջնությունը հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Քանի որ ՄՕԿ-ը որոշել է մեկ տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ելնելով այդ որոշումից Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ևս փոխել է առաջնության ժամկետները: Այն ի սկզբանե պլանավորված էր 2021 թվականի օգոստոսի 6-15-ը ԱՄՆ-ում:

Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Աթլետիկայի աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ և երբեք չեն անցկացվում Օլիմպիական խաղերի հետ նույն տարում:


© 2009 ARMENPRESS.am