Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները

15:44, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի մանրամասները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Դրամաշնորհներ են ստանալունորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկած ընկերությունների նախագծերը`22 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։

Մասնակից հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։ Առաջին փուլով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագծերը։Գնահատման չափանիշներիև մեխանիզմի վերաբերյալ մանրամասներներկայացված են նախարարության կայքէջում՝shorturl.at/ivzB7:

Մրցույթի ավարտին լավագույն հինգ նախագծերը ներկայացրածընկերություններինգաղափարների իրագործման նպատակով տրամադրվելու են՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ:

Հայտեր հնարավոր է ներկայացնել առցանց մինչև ս․թ․ ապրիլի 3-ը՝ ժամը 24։00-ը հետևյալ հղումով՝ shorturl.at/dyRY9:

 

 


© 2009 ARMENPRESS.am