Սինգապուրը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում.ՏԱՍՍ

12:16, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում  զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու մյուս երկրների հետ համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նույնիսկ ամենաբարենպաստ միջազգային մթնոլորտում դժվար է լուծել ներկա խնդիրը: Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ն շարունակեն փոխադարձ մեղադրանքները COVID-19-ի ի հայտ գալու և տարածման հետ կապված, ապա այս ամենը դժվար թե օգնի առաջիկայում խնդրի հաղթահարմանը»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ բոլոր երկրներին անհրաժեշտ է համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է միանան դրան:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրներում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 


© 2009 ARMENPRESS.am