Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին

11:37, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն մտադիր է եվրոգավաթային մրցաշարերն ավարտին հասցնել օգոստոս ամսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sunday Time-ը: Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին: Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն:

Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով:

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, թե մայրցամաքային երկու խոշորագույն ակումբային մրցաշարերը կանցկացվեն հունիս մասին

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 27-ինիսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչըլեհական Գդանսկում հունիսի 24-ին:


© 2009 ARMENPRESS.am