«Բորուսիա»-ն վերսկսում է մարզումները    

10:59, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն մարտի 30-ից կվերսկսի մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: Թեպետ դեռևս հայտնի չէ, թե Բունդեսլիգան երբ է վերսկսվելու, սակայն «Բորուսիա»-ն կվերադառնա մարզաբազա: Զգուշանալով կորոնավիրուսից, թիմը մարզումներ կանցկացնի երկուական ֆուտբոլիստներից կազմված խմբերով:

Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին և, ըստ նախնական տեղեկությունների, կարող է վերսկսվել միայն ապրիլի 30-ից հետո:


© 2009 ARMENPRESS.am