Գեղամ Կադիմյանի դուբլը հաղթանակ է բերել ակումբին

21:55, 29 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գեղամ Կադիմյանի դուբլն օգնել է ակումբին հաղթանակ տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության  երկրորդ տուրում «Նեման»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Վիտեբսկ»-ին: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Գեղամ Կադիմյանը 51-րդ և 59-րդ րոպեներին դառնալով գոլերի հեղինակ՝ հաղթանակ պարգևեց թիմին:

Երկրորդ տուրից հետո «Նեման»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:


© 2009 ARMENPRESS.am