Չավին ցանկություն ունի գլխավորելու «Բարսելոնա»-ն

15:07, 29 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին ցանկություն ունի գլխավորելու կատալոնական ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Երբեք չեմ թաքցրել, որ ուզում եմ գլխավորել «Բարսելոնա»-ն: Տարիներ առաջ դրա համար վաղ էր, հիմա կարծես եկել է ժամանակը: Սակայն ակումբի գլխավոր մարզիչ դառնալու դեպքում ես ուզում եմ որոշումներ ընդունել ինքս»,-ասել է Չավին:

Չավին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնա»-ում: 1998-2015 թվականներին ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 505 հանդիպում: 2015 թվականից Չավին անցել է մարզչական աշխատանքի:


© 2009 ARMENPRESS.am