Կանանց ֆուտբոլի թիմը վերստեղծումից հետո առաջին անգամ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում է

10:25, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային թիմը վերստեղծումից հետո նորից ընդգրկվել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային նոր աղյուսակում կանանց ընտրանին 126-րդ տեղում է: Վերստեղծումից հետո հավաքականն անցկացրել է երկու ընկերական հանդիպում, որոնցից մեկում պարտվել է, մյուսն ավարտվել է ոչ-ոքի:

Կանանց հավաքականն ամռանը ևս հավաք և ընկերական հանդիպումներ կունենա:


© 2009 ARMENPRESS.am