«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ ռուս կոմպոզիտոր Հարտմանը

21:54, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր, բանա¬սիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանի «Ռուս կոմպոզիտոր Թոմաս Հարտմանը Կոմիտասի մասին» երկլեզու (ռու¬սերեն եւ հայերեն) աշխատությունը, որի խմբագիրը ՀՀ ԳԱԱ արվեստի ինտիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանն է: Վերջինս «ՀՀ»-ի հետ զրույցում անդրադառնալով աշխատության բովանդակությանն ու գիտական նշանակությանը` աշխատությունը կարեւոր եւ ուշագրավ երեւույթ համարեց կոմիտասագիտության ասպարեզում. «Այն եւս մեկ անգամ փաստում է, թե ինչքան բարձր է գնահատել հայ մեծ երաժշտի գործունեությունը օտար, տվյալ դեպքում՝ ռուս երաժիշտը: Շահեկան է, որ աշխատությունը հասանելի է նաեւ ռուսալեզու ընթերցողին: Առաջին հայացքից ընթերցողի մոտ հավանաբար կարող է հարց ծագել, թե ինչ առնչություն ունի գրականագիտության ասպարեզում լուրջ ավանդ ունե¬ցող գրականագետը Կոմիտասի եւ, առհասարակ, երաժշտագիտության, մասնավորաբար՝ կոմիտասագիտության, հետ: Սա-կայն ես ուրախությամբ պիտի նկատեմ, որ վերջին շրջանում Կո¬մի¬տասի կյանքն ու գործունեությունը հայտնվել են նաեւ հայ գրա¬կա¬նագետների ուշադրության կենտրոնում: Եվ դա միանգամայն տրա¬մաբանական է. չէ՞ որ կոմիտասագիտության հիմնադիրը, ըստ էության, հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող եւ հասարա¬կա¬կան գործիչ Արշակ Չոպանյանն է: Եւ ահավասիկ, հայրենական կոմիտասագիտության մեջ շարունա¬կելով չոպանյանական ավանդույթները, Զաքարյանը հրատարակում է այս աշխատությունը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


© 2009 ARMENPRESS.am