ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը

20:47, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետները նշված չեն) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://china.mfa.am/…/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%…/7885»,- ասվում է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am