Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով

15:34, 27 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, նա ինքնամեկուսացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ զարգացել են թեթև ախտանշաններ, և կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է ստացվել: Հիմա ես ինքս ինձ մեկուսացրել եմ, բայց շարունակելու եմ տնից տեսակապի միջոցով ղեկավարել կառավարության աշխատանքը, քանի որ մենք պայքարում ենք այս վիրուսի դեմ»,- գրել է Ջոնսոնը:
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11658 է, երկրում վիրուսից ապաքինվել է 135, մահացել` 578 մարդ:


© 2009 ARMENPRESS.am