Կամո Հովհաննիսյանը հույս է կապում Խոակին Կապարոսի նշանակման հետ  

13:52, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Կայրաթ»-ի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը սկսել է կարոտել ֆուտբոլը:

«Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝ տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելով: Ամեն դեպքում կարոտում եմ խաղադաշտը, թիմային մարզումները, ֆուտբոլը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայազգի պաշտպանը ափսոսանք է հայտնել, որ չեղարկվել է Ղազախաստան-Հայաստան հանդիպումը: «Չենք հասցրել ծանոթանալ Խոակին Կապարոսի հետ: Գիտեմ, որ նա երկար տարիներ գլխավորել է իսպանական այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են «Սևիլիան», «Ատլետիկ Բիլբաոն», «Դեպորտիվոն»: Հուսամ, որ նրա օգնությամբ վերջապես կկարողանանք ձեռք բերել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»,-ասել է Հայաստանի հավաքականի անդամը:


© 2009 ARMENPRESS.am