Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվի մուտքերը կազմել են մոտ 660,8 մլն դրամ

20:11, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 26-ի ժամը 18:00-ի դրությամբ  մուտքերը կազմել են 660 մլն 766 հազ. 504.3 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2698: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։


© 2009 ARMENPRESS.am