Բելառուսի քաղաքացիները Հայաստանից կարող են վերադառնալ հայրենիք «Բելավիայի» չվերթով

14:52, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության քաղաքացիները կկարողանան մեկնել հայրենիք Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթով՝ ս․թ․ մարտի 30-ին։ Այս մասին «Արմենպրես»- ին հաղորդեցին ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից։ «Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք նախատեսում են մեկնել Հայաստանից, կարող ենք օգտվել «Բելավիա» ընկերության Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթից, որը կկայանա ս․թ․ մարտի 30-ին, ժամը 03։35-ին։ Մեկնման հետ կապված անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ «Բելավիա» ընկերության կայքից՝ Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը նշել է նաև, որ Մինսկի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը կասեցված է մինչև ս․թ․ ապրիլի 8-ը։


© 2009 ARMENPRESS.am